«Իշխող վարչախումբը շարունակաբար կիրառում է կեղծ և մտացածին մեղադրանքներ»․ «ՀայաՔվե»

«Իշխող վարչախումբը շարունակաբար կիրառում է կեղծ և մտացածին մեղադրանքներ»․ «ՀայաՔվե»

«ՀՀ-ում աննախադեպ չափերի են հասել հետապնդումները, ձերբակալությունները և բռնաճնշումները քաղաքական գործիչների, գործարարների, հոգևորականների և առհասարակ այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք բարձրաձայնում են երկրում տիրող անօրինությունների և ձախողումների մասին։

Իշխող վարչախումբը, փորձելով կանխել իր իսկ վարած քաղաքականության հետևանքով օր օրի աճող հանրային դժգոհությունը, շարունակաբար կիրառում է կեղծ և մտացածին մեղադրանքներ՝ քաղաքացիներին ապօրինաբար ազատազրկելու  և լռեցնելու նպատակով։

Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար։ Ձախողելով անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական և սոցիալական ոլորտներում` վարչախումբը դիմել է սադրանքների։ Այն սկսել է բռնատիրական համակարգ կառուցել` ունենալով Թուրքիայի բացահայտ հովանավորությունն ու աջակցությունը»։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում

Հետևեք մեզ նաև Telegram-ում