Բագրատ Սրբազանը կալանավորվեց
26/06/2025 08:50

Նմանատիպ
Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով` շփման սահմանափակումներով։
Ինչպես նախապես նշում էին Սրբազանի փաստաբանները՝ դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Նշեք, որ մինչև ու գիշեր տևած դատական նիստերից հետո դատարանը բավարարեց նաև 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյանին, ՀՅԴ ՀՀ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, Աղվան Արշակյանին, «Սրբազան Պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում