Իրանը պահպանել է իր միջուկային ծրագրի զարգացման պոտենցիալը․ Foreign Affairs

Իրանը պահպանել է իր միջուկային ծրագրի զարգացման պոտենցիալը․ Foreign Affairs

Foreign Affairs ամսագիրն իր հրապարակման մեջ հայտնում է, որ Իրանը, ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո, պահպանել է իր միջուկային ծրագրի զարգացման պոտենցիալը։

Ամսագիրը հղում է անում ԱՄՆ հետախուզական ծառայությունների նախնական զեկույցին։ Ըստ այդ տվյալների՝ ամերիկյան հարվածները Իրանի միջուկային ծրագիրը հետ են գցել ընդամենը մի քանի ամսով, այլ ոչ թե տասնամյակներով, ինչպես նախկինում հայտարարել էր Դոնալդ Թրամփը։ Այդ պատճառով ամսագրում նշվում է, որ չի կարելի պնդել, թե Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը անդառնալի վնաս է հասցրել։

Foreign Affairs-ը նշում է, որ Իրանը կարող է վերականգնել պատճառված վնասը։ Աղբյուրի գնահատմամբ՝ Թեհրանը կարող է զարգացնել իր միջուկային ծրագիրը «ավելի պաշտպանված վայրերում»։

Ամսագրի կարծիքով՝ Իրանը այլևս չի համաձայնի միջուկային թեմայով բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնի հարվածները իսլամական հանրապետության վրա լիովին խաթարել են իրանական կողմի վստահությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում