Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» իբր հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։

«Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է հարուցվել, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»,-հայտնում է դատախազությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում