Խամենեին հայտարարել է, որ Իրանը հաղթել է ոչ միայն Իսրայելին, այլև ԱՄՆ-ին

Խամենեին հայտարարել է, որ Իրանը հաղթել է ոչ միայն Իսրայելին, այլև ԱՄՆ-ին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, իր առաջին ուղերձում՝ 12-օրյա պատերազմի ավարտից հետո, հայտարարել է, որ մարտական գործողությունների արդյունքում Իսլամական Հանրապետությունը հաղթանակ է տարել ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ներքաշվել է պատերազմի մեջ միայն այն պատճառով, որ առանց դրա Իսրայելը կործանման եզրին էր։

«Ամերիկյան ռեժիմը ուղղակիորեն մտավ պատերազմ, քանի որ զգում էր՝ եթե դա չանի, սիոնիստական ռեժիմը ամբողջությամբ կկործանվի։ Սակայն այդ պատերազմից ոչինչ չշահեց։ Այստեղ ևս հաղթեց Իսլամական Հանրապետությունը, և ի պատասխան Իսլամական Հանրապետությունը Ամերիկային ցավոտ ապտակ տվեց», -հայտարարել է Խամենեին։

Հիշեցնենք, որ պատերազմը սկսվել էր հունիսի 13-ին, երբ Իսրայելը սկսեց «Ժողովուրդը՝ առյուծի պես» ռազմական գործողությունը՝ ուղղված Իրանի միջուկային և պաշտպանական ենթակառուցվածքներին։ Ի պատասխան՝ Իրանը հարձակվեց Իսրայելի վրա՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։

Հունիսի 22-ին ԱՄՆ-ն միացավ իսրայելական գործողությանը՝ օդային հարվածներ հասցնելով Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ օգտագործելով բունկերախոցիչ ռումբեր և թևավոր հրթիռներ։ ԱՄՆ-ն շուտով հայտարարեց, թե իբր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է։

Հունիսի 24-ին կողմերը հաստատել են հրադադար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում