Եվրոպայում կարծում են, որ ԱՄՆ-ի հարվածը չի ոչնչացրել Իրանի հարստացված ուրանի պաշարները․ FT

Եվրոպայում կարծում են, որ ԱՄՆ-ի հարվածը չի ոչնչացրել Իրանի հարստացված ուրանի պաշարները․ FT

Եվրոպական երկրները կարծում են, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն ոչնչացվել ԱՄՆ-ի հրթիռա-ռումբի հարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի հարվածի պահին 408 կգ հարստացված ուրանը Ֆորդոյում չի գտնվել։ Այն տեղափոխված է եղել այլ օբյեկտներ։ Financial Times-ի տվյալներով՝ Եվրոպայում սպասում են Ֆորդոյի օբյեկտին հասցված վնասի մասշտաբի մասին հետախուզության ամբողջական զեկույցին։ Նախնական եզրակացությունները վկայում են «զգալի վնասների, բայց ոչ ամբողջական կառուցվածքային ոչնչացման մասին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում