Խուզարկություն Շիրակի թեմի առաջնորդարանում

Խուզարկություն Շիրակի թեմի առաջնորդարանում

Այս պահին ոստիկանները թույլ չեն տալիս անգամ հոգևորականներին մտնել Շիրակի թեմի առաջնորդարան։ Նրանք հսկում են առաջնորդարանի դռները՝ նշելով, որ ներսում իրականացվում է քննչական գործողություններ։

Ի դեպ՝ Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։

Հավելենք, նաև որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը առջնորդարանում չէ, նա այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում