ՌՀՄ խորհրդի անդամները դատապարտում են Հայ առաքելական եկեղեցու հետապնդումը

ՌՀՄ խորհրդի անդամները դատապարտում են Հայ առաքելական եկեղեցու հետապնդումը

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ռուսաստանի երեք միլիոնանոց հայ համայնքը ներկայացնող ՌՀՄ խորհրդի անդամները ամոթալի են համարում Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու հետապնդումը: Նման խայտառակություն մեր ժողովրդի պատմության մեջ դեռ չի եղել»։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ի առավոտից ՀՀ իրավապահ մարմինները տարբեր գործողություններ են իրականցնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Նախ մի խումբ իրավապահներ գնացել էին Շիրակի թեմի առաջնորդարան, իսկ ավելի ուշ ոստիկանության հսկայական ուժեր ներխուժեցին Մայր Աթոռի տարածք՝ փորձելով ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում