Միքայել Սրբազանը երկու ամսով կալանավորվեց
28/06/2025 10:01

Նմանատիպ
Ողջ գիշեր տևած դատավարությունից հետո՝ դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում կայացրեց կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը որոշման հրապարակումից հետո դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում կայացրեց դատարանը։ Միքայել Սրբազանին արգելված են նաև տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների և պաշտպանների»։ Զոհրաբյանը նաև հայտնեց, որ Սրբազանը կտեղափոխվի Նուբարաշեն ՔԿՀ։
Դատարանի բակում հավաքված քաղաքացիները «ամոթ, ամոթ» էին վանկարկում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում