Մխիթարյան Միաբանությունն իր աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Նմանատիպ
Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների»,– նշել են միաբանության հայրերը։
Նրանք նաև հիշեցրել են, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։
«Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն հայոց հայրապետական աթոռը, իր գահակալ սրբազնագույն կաթողիկոսին և հայ ազգին։ Ամենակալ տեր Աստված, փրկի՛ր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,– ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում