Իսրայելի լրտեսները ներթափանցել են Իրանի միջուկային ծրագրի սիրտը

Նմանատիպ
Բրիտանական The Times թերթը, հիմնվելով արևմտյան աղբյուրների կողմից դիտարկված և մամուլում արտահոսած հետախուզական փաստաթղթերի վրա, գրում է, որ Իսրայելի լրտեսները տարիներ առաջ՝ մինչ «Ազգ առյուծ» գործողության սկսվելը, կարողացել են ներթափանցել Իրանի միջուկային ծրագրի և հրթիռային նախագծի սիրտը՝ գաղտնի հավաքելով հետախուզական տվյալներ, որոնք հանգեցրել են այն գնահատման, որ Իրանի զինարտադրությունը շատ ավելի զարգացած է, քան մինչ այդ էր ենթադրվում։
Փաստաթղթերի համաձայն՝ Իսրայելի Մոսադը և ռազմական հետախուզությունը եզրակացրել են, որ Իրանի ռեժիմի ձեռքում առկա գիտելիքներն ու բաղադրիչները էականորեն գերազանցում են Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում գտնվող օբյեկտների գործունեության մակարդակը։
Հետախուզության աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը «տարիներ շարունակ հետևել է մի շարք օբյեկտների՝ օգտագործելով գետնից գործող հետախուզական գործակալներ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում