Իրանը կարող է վերսկսել ուրանի հարստացումը․ Գրոսի
29/06/2025 10:52

Նմանատիպ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը կարող է վերսկսել ուրանի հարստացումը մի քանի ամսվա ընթացքում, որին ավելի վաղ Իրանի իշխանություններն արգելել էին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։
Գրոսին նշել է, որ Թեհրանը պահպանել է իր միջուկային ծրագրի առանցքային բաղադրիչները։ «Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո միջուկային ենթակառուցվածքի լուրջ վնասներին, այն ամբողջությամբ չի ոչնչացվել»,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում