Թբիլիսիում տեղի է ունեցել ընդդիմության վերջին շրջանի ամենազագվածային ցույցը

Թբիլիսիում տեղի է ունեցել ընդդիմության վերջին շրջանի ամենազագվածային ցույցը

Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն՝ հունիսի 29-ին Թբիլիսիում կայացել է ընդդիմադիր կուսակցությունների և նրանց աջակիցների ամենազանգվածային բողոքի ակցիան, որին մասնակցել է նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա կոչ է արել երկրի ընդդիմադիր ուժերին միավորվել։

«Պլանը միասնությունն է, և այդպես կլինի վաղն էլ, վաղը չէ մյուս օրն էլ, մինչև չհասնենք արդյունքի», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ ընդդիմության նպատակը իշխող «Վրացական երազանք» կուսակցության կազմաքանդումն է և կոռուպցիայի խնդրի լուծումը։ Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ Վրաստանում բողոքի գործողությունները շարունակվում են արդեն յոթ ամիս։ Էքս-նախագահն ընդգծել է, որ ցուցարարները «շատ բարձր գին են վճարել»։

Հունիսի 29-ի բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները փակել են Ռուսթավելու պողոտան՝ խորհրդարանի շենքի առջև։ Ընդդիմության կողմնակիցները պահանջել են ազատ արձակել նախորդ ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց։

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականի նոյեմբերին։ Ցուցարարները, մասնավորապես, պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ։ Ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արտահայտվել էր այն մասին, որ «արտաքին ուժերն» են սադրանքներ կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ակցիայի ժամանակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում