Բաքվում արգելել են ռուս դիվանագետների հանդիպումը ՌԴ քաղաքացի լրագրողների հետ․ Զախարովա
30/06/2025 17:13

Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։
«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս դիվանագետներին կապ հաստատել ռուս լրագրողների հետ՝ առանց պատճառները բացատրելու», – ասել է նա։
Ռուսական կողմը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն և անվտանգության մարմիններին լրագրողների հետ կապված իրավիճակի մասին, սակայն որևէ արձագանք չի եղել, հավելել է Զախարովան։
Ի դեպ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի երկու «գործակալներ», որոնք իբր թե, գաղտնի աշխատում էին «Sputnik-Ադրբեջան»-ում, ձերբակալվել են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում