Sputnik գործակալության Բաքվի մասնաճյուղի տնօրենը և գլխավոր խմբագիրը ձերբակալվել են
30/06/2025 18:37

Նմանատիպ
Sputnik գործակալության Բաքվի մասնաճյուղի երկու աշխատակիցներին, գրասենյակից իրավապահները տարել են ու նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Նշվում է, որ ձերբակալվել են գրասենյակի տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։
Sputnik-ի խմբագրությունում RT-ին հայտնել են, որ իրենց գործունեության վրա պաշտոնական արգելք Ադրբեջանից չեն ստացել։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Россия сегодня» մեդիահոլդինգի (որին պատկանում է Sputnik-ը) ներկայացուցչության փակման մասին, իսկ Sputnik-ին թույլատրվել էր հավատարմագրել միայն մեկ թղթակցի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում