Բաքուն քրգործ է հարուցել ՌԴ իրավապահների դեմ
01/07/2025 15:58

Նմանատիպ
Բաքուն քրգործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ՝ Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնահատուկ դաժանությամբ կանխամտածված սպանության փաստի առթիվ
Ադրբեջանական կողմը պնդում է, թե ռուս ուժայինները խոշտանգել ու կտտանքներ են կիրառել անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնց հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի էր զոհվել, մի քանիսը ձերբակալվել՝ ավելի վաղ կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով։
Ըստ Բաքվի՝ ադրբեջանցիները մահացել են ծառայողական մեքենայում ստացած վնասվածքների հետևանքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում