Արթուր Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու համար դատախազը կգնա ԱԺ

Արթուր Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու համար դատախազը կգնա ԱԺ

Ալեն Սիմոնյանն  այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ գլխավոր դատախազը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար:

Նա չի մանրամասնել, թե քրեական ինչ գործի շրջանակում է տեղի ունենալու այդ գործընթացը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանի տանը ևս հունիսի 25-ին խուզարկություն էր իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել Քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ այդ օրը մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին տեղի ունեցել ընդդիմադիրների շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում