Ադրբեջանում ցուցադրաբար նվաստացուցիչ կերպով ռուսներ են ձերբակալվում
01/07/2025 16:57

Նմանատիպ
Բաքվում ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք, ըստ հաղորդումների, երկու հանցավոր խմբավորման անդամներ են։ Նրանց մեղադրում են Իրանից թմրամիջոցների տարանցման, արգելված նյութերի առցանց շրջանառության կազմակերպման և կիբերհանցագործությունների մեջ։
Ադրբեջանի ոստիկանները ցուցադրաբար՝ տեսախցիկների առջև, կոշտ կերպով տեփափոխել են ծեծված երիտասարդների խմբի՝ ստիպելով նրանց շարժվել սեղմ շարքով, «բադի քայլքով»։ Տղամարդկանց դեմքերին հարվածների հետքեր կան, հագուստների վրա՝ արյան հետքեր։
Հիշցնենք, որ Ադրբեջանում ռուսների դեմ ցուցադրական ճնշումները սկսվել են այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեց ադրբեջանական հանցախումբ, որը տարիներ շարունակ մարդկանց էր սպանում, այդ թվում՝ իրենց հայրենակիցներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում