ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցողը հանգեցնելու է ՀՀ-ում էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացման․ ՀայաՔվե

ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցողը հանգեցնելու է ՀՀ-ում էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացման․ ՀայաՔվե

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հանդես է եկել հայտարությամբ, որում նշված է․ «Իշխանությունը բռնազավթած վարչախումբը երկիրը վերածել է քաղաքական հետապնդումների ու խղճի բանտարկյալների պետության։ Հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքից հետո թրքահպատակ վարչախումբը փորձում է խլել նրա օրինական սեփականությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` վտանգելով ՀՀ էներգետիկ համակարգը և ազգային անվտանգությունը։

Տեղի ունեցող ապօրինությունները սպառնալիք են նաև ՀՀ տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի համար, քանի որ ցանկացած ներդրողի օրինական սեփականությունն այսուհետև կարող է բռնազավթվել իշխող վարչախմբի կողմից` զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով։

Այս ամենն ուղեկցվում է նաև իշխանական քարոզչամիջոցներից հորդող ստահոդ քարոզով, թե իբր սա տեղի է ունենում սպառողների շահերը պաշտպանելու նպատակով:

Իրականությունն այն է, որ այս ամենը հանգեցնելու է ՀՀ-ում էլեկտրամատակարարման համակարգի ապակայունացմանը, էլեկտրաէներգիայի սակագների թանկացմանը և ընդհանուր տնտեսական ճգնաժամի խորացմանը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում