Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավարին և գլխավոր խմբագրին

Նմանատիպ
Ռուսական լրատվամիջոցները, հիմնվելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդագրության վրա, փոխանցում են, որ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
Նշվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում, ձերբակալվել է մի քանի մարդ, որոնց թվում են եղել «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը: Մինչ այդ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել էին, որ իրավապահ մարմինները հունիսի 27-ին կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեություն։ Հետաքննության վարկածով՝ գործով անցնողները ներգրավված են եղել սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։ Ձերբակալվածներից երկուսը մահացել էին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում