Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Նմանատիպ
Եկատերինբուրգում ձերբակալվել է «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին: Նրա մեքենան կանգնեցվել է «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ. անվտանգության ուժերը կոտրել են ապակիները և տղամարդուն դուրս քաշել մեքենայից: Շիխլինսկին ձերբակալվել է որդու հետ միասին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։
Հավելենք, որ Շիխլինսկին հարցաքննվել է մի քանի օր առաջ Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից անցկացված խուզարկության ժամանակ։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ադրբեջանական ծագումով անձը նախկինում համարվում էր հնարավոր «շահառու» վաճառական Յունիս Փաշաևի սպանության գործում, ով 2001 թվականին փողոցում դանակահարվել էր։
Ի դեպ նշենք նաև, որ այսօր ավելի վաղ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում