ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն
02/07/2025 14:27

Նմանատիպ
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»:
Նշենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելու փոխարեն «քաղաքական խարդավանքներով» զբաղվելու համար:
«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»,-գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում