Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպանին

Նմանատիպ
Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից իրականացվող մարդասիրական առաքելության առնչությամբ։ Հատկապես այս ծանր ու դժվարին օրերին Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին։
Իր հերթին դեսպան Դոմենիկո Արդուինին Հայոց Հովվապետին տեղեկացրել է, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում՝ ծրագրեր իրականացնելով նաև սոցիալական, կրթական ու տնտեսական ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում