Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին

Նմանատիպ
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք ձերբակալված ՌԴ քաղաքացիների մոտ, սակայն պատասխան չի ստացել։ Այս մասին հայտնել է ՌԴ դիվանագիտական առաքելությունը։
«Տեղեկացնում ենք, որ դեսպանատունը հրատապ նոտաներ է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիների մոտ։ Ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի եղել։ Մենք այս իրավիճակը պահում ենք մշտական վերահսկողության տակ և ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները», –ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության ութ աշխատակցի։ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի մաս է կազմում: Գործակալության խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում