Եվրոպայում որոշ ուժեր փորձում են փչացնել Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր հարաբերությունները․ Կարասին

Եվրոպայում որոշ ուժեր փորձում են փչացնել Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր հարաբերությունները․ Կարասին

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի կարծիքով՝ Եվրոպայում որոշ ուժեր փորձում են փչացնել Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները։ Հենց այսպես է սենատորը արձագանքել Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործության կասկածանքով ռուսների ձերբակալությանը։

«Կապտուկների ու կտրվածքների հարցերը պետք է քննեն պրոֆեսիոնալները՝ Քննչական կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը: Կարևորը այլ բան է. Եվրոպայում որոշ ուժեր, այդ թվում՝ Կովկասում, փորձում են տորպեդահարել վերջին տարիներին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ձեռք բերված ողջ լավը: Նույնը կատարվում է, ի դեպ, նաև Հայաստանի հետ», – ասել է Կարասինը:

Նրա խոսքով, այս հարցի շուրջ ճնշումը կազմակերպված է և իրականացվում է լայն ճակատով:

«Այսօր մենք իմացանք, որ սադրիչ աշակերտ Զելենսկին միացել է այս հարձակմանը Մենք պետք է հույսներս դնենք առողջ մոտեցումների վրա և այն փաստի վրա, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ այս ամբողջ իրավիճակը կառուցողական ձևով կարգավորելու համար։ Անհրաժեշտ չէ ատելություն սերմանել։ Որովհետև սա հենց այն ուժերի խնդիրն է Արևմուտքում և Կովկասում, որոնք ձգտում են հակասությունների մեջ դնել նախկին Խորհրդային Միության ժողովուրդներին։ Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա», – հավելել է Կարասինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում