Իլոն Մասկը կուսակցություն է ստեղծում

Իլոն Մասկը կուսակցություն է ստեղծում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է սեփական քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

Միլիարդատերի խոսքով՝ նորաստեղծ «Ամերիկա» կուսակցությունը պատրաստ է վերադարձնել ամերիկացիներին իրենց ազատությունը. «Այսօր ստեղծվեց «Ամերիկա» կուսակցությունը՝  վերադարձնելու ձեր ազատությունը:

Եթե խոսքը մեր երկիրը վատնումների և կաշառակերության միջոցով սնանկացնելու մասին է, մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, այլ ոչ թե ժողովրդավարության պայմաններում», – գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում:

Հիշեցնենք՝ անցյալ ամիս Թրամփը և Մասկը կոշտ հայտարարություններ են փոխանակել սոցցանցերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում