Արևմուտքում որքան շատ հակառուսաստանյան քաղաքականություն վարեն, այնքան վատ կապրեն․ Պուտին

Արևմուտքում որքան շատ հակառուսաստանյան քաղաքականություն վարեն, այնքան վատ կապրեն․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը«Ամեն ինչ հաղթանակի համար» ֆորումում հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների մինչ օրս վարած քաղաքականության շարունակությունը միայն կվատթարացնի նրանց վիճակը:

«Որքան շատ Արևմուտքում վարեն ներկայիս հակառուսաստանյան քաղաքականությունը, այնքան վատ կապրեն այնտեղ», -նշել է Պուտինը։ Նա Ռուսաստանի անվտանգ և խաղաղ ապագան անվանել է գլխավոր նպատակ։

Իր խոսքում ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկրները նախկինում գտնում էին ինչ-որ բան, որը միավորում էր նրանց, նաև հավելել, որ Ռուսաստանը աջակցում էր Միացյալ Նահանգների՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու ցանկությանը.

«Նրանք զենք են մատակարարել, օգնել են գումարով և այլն։ Այնուհետև աջակցել են Հյուսիսին Հյուսիսի և Հարավի միջև պատերազմի ժամանակ։ Այնպես որ, այս առումով մենք այնուամենայնիվ գտանք ինչ-որ բան, որը միավորում էր մեզ»,-ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանյան անօդաչուներն այրել են թշնամու ավելի քան 2 միլիարդ դոլարի տեխնիկա։ «Ուկրաինա զենք ուղարկող արևմտյան կառավարությունները պետք է մտածեն, թե ինչի վրա են ծախսում ժողովրդի փողերը»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում