Չենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը. մեր քաղաքական ուղղության, թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը․ Կարապետյան
Կարդացեք նաև
Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված պատարագին, պատասխանել է լրագրողների հարցերին։
Անդրադառնալով միջազգային արբիտրաժային ինստիտուտի որոշմանն ու ՀՀ իշխանությունների՝ քայլեր չանելուն, ասել է․ «Չենք կարծում, որ կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում միայն ամենահետադիմական ու տոտալիտար երկրներ են այդպես վարվում։ Դա կլինի ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ խնդրահարույց հարց, որը կբերի մեր երկրի վարկունակության ու շատ ուրիշ խնդիրների։ Այսինքն՝ եթե հապաղում են կամ չեն կատարում, դա կբերի բացասական մեծ հետևանքների մեր երկրի տնտեսական ռեպուտացիայի վրա»։
Կարապետյանը նաև նշել է․ «Մեր քաղաքական ուղղության, թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը և նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ։ Թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականութայն հարցերով հետեւելու են նրա նախանշած ուղուն, իսկ քաղաքական ուժը կձևավորվի պրոֆեսիանաթիզմի հենքի վրա։
Շատ կարեւորել է, որ հաղթող ուժը առաջարկի պրոֆեսիոնալ ղեկավարների և ոչ թե մի մարդու, որ պետք է նստի աթոռին, կառչի դրանից ու չցանկանա հեռանալ անգամ սխալներ գործելու դեպքում։
Մեր սահմանադրության մեջ գրված է, որն իշխող կուսակցությունն առաջարկում է կառավարութան թեկնածու, շատ կարևոր է պառլամենտական համակարգում, որ իշխող ընտրված ուժն առաջարկի երկրի վարչապետի թեկնածու և նաև հնարավորություն ունենան փոխելու նրան, եթե վարչապետը լավ չի աշխատում»,- ասել է Կարապետյանը:
Նա նաև անդրադարձել է իր տեսաուղերձին, բացատրել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը լրիվ տարբերվում է մեր երկրի ղեկավարների, երեք նախագահների անցած ճանապարհից, դա տնտեսական ճանապարհ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում