Իսրայելը շարունակում է ցեղասպանությունը․ սովից 133 մարդ է մահացել․ Գազայի կառավարություն
Կարդացեք նաև
Գազայի կառավարությունը մեղադրել է Իսրայելին մարդասիրական օգնության մատակարարումը խոչընդոտելու համար։ Այս մասին ասվում է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Սովը սաստկանում է, և քաղաքացիական բնակչության համար նախատեսված օգնությունը խոչընդոտվում է։ Իսրայելը շարունակում է ցեղասպանություն իրականացնել»,- ասվում է տեքստում։
Իշխանությունների տվյալներով՝ մոտ 2.4 միլիոն մարդ տառապում է սովից, այդ թվում՝ 1.1 միլիոն երեխա։133 մարդ արդեն մահացել է սովից, այդ թվում՝ 87 երեխա։
Հայտարարության մեջ նշվում է, որ մարդասիրական օգնությամբ 73 բեռնատար կարողացել է հասնել գոտու հյուսիսային և հարավային հատվածներ, սակայն պարենի զգալի մասը թալանվել է՝ իսրայելական ԱԹՍ-ների և զինվորների հսկողության ներքո։ Գազայի իշխանությունները պնդում են, որ Իսրայելը կիրառում է քաոսի մարտավարություն և միտումնավոր խոչընդոտում օգնության մատակարարմանը։
«Միակ լուծումը Գազայի շրջափակման վերացումն է և մարդասիրական օգնության անարգել մուտքը»,- շեշտել է կառավարությունը՝ նշելով, որ «միջազգային հանրությունը կանգնած է պատմական պատասխանատվության առաջ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում