Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի
29/07/2025 20:57
Կարդացեք նաև
«Հեղաշրջման գործով» կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնել է որ նա ազատ կարձակվի․ Հրայր սարկավագի խափանման միջոցը փոխվել է։
Նա նշել , որ քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ Հրայր Սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ:
Ի դեպ, Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։ Նա հունիսի 26-ին կալանավորվել էր երկու ամսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում