Քամալա Հարիսը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը. The Washington Post

Քամալա Հարիսը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը. The Washington Post

The Washington Post (WP) թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրները, գրում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը չի բացառել նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:

Առայժմ հայտնի չէ, թե Հարիսը, ըստ նրանց տեղեկությունների, երբ կարող է հայտարարել այդ որոշման մասին: Սակայն նա արդեն հայտարարել է, որ հաջորդ տարի չի մասնակցի Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին:

«Լուրջ մտորումներից հետո ես որոշել եմ, որ իմ թեկնածությունը չեմ առաջադրի նահանգապետի պաշտոնում», – ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ:

Մինչև 2021 թվականին ԱՄՆ փոխնախագահ դառնալը, Հարիսը չորս տարի եղել է Կոնգրեսի սենատոր Կալիֆոռնիայից, իսկ 2011-ից մինչև 2017 թվականն զբաղեցրել է նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում