Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ են հետագա քայլեր. Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ են հետագա քայլեր. Ամիրբեկով

NE Global-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատեց Բաքվի հավատարմությունը խաղաղության օրակարգին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ փաստաթղթում պարունակվող դրույթն ընդունում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար», — նշել  է Ամիրբեկովը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել հռչակագրի մեկ այլ կարևոր կետի՝ երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման պարտավորության, մասնավորապես՝ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում