Իրանի ժողովուրդը ԱՄՆ-ի հետ բանակցություններն անօգուտ է համարում. Արաղչի

Իրանի ժողովուրդը ԱՄՆ-ի հետ բանակցություններն անօգուտ է համարում. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Financial Times-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանը դեռևս պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը երաշխավորի, որ երկխոսության ընթացքում ռազմական գործողություններ չեն ձեռնարկվի։

«Այնուամենայնիվ, երկրի ներսում շատերը Վաշինգտոնի հետ բանակցությունները համարում են անօգուտ և զգուշացնում են, որ Թեհրանը չպետք է ժամանակ վատնի անիմաստ երկխոսությունների վրա», – ասել է նա։

Արաղչիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը ԱՄՆ-ի հետ բանակցությունները համարում է անօգուտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում