Մինսկի խումբը լուծարելու համատեղ կոչը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում․ Ալիև
28/08/2025 17:44
Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն։
Ալիևը հատկապես ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը այս գործընթացում։
Նա նշել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ կոչը՝ լուծարելու Մինսկի խումբը, կարևոր քայլեր են խաղաղության գործընթացում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում