«Ոչ մի դիվանագիտական առաքելություն չպետք է թիրախ դառնա»․ ԵՄ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին
28/08/2025 22:36
Կարդացեք նաև
«X» սոցիալական ցանցում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն Բրյուսելում կանչել է Ռուսաստանի դեսպանին։
«Կիևում մեր առաքելությանը Ռուսաստանի կողմից վնաս հասցնելուց հետո ես խոսեցի այնտեղի մեր գործընկերների հետ։ Ոչ մի դիվանագիտական առաքելություն չպետք է թիրախ դառնա։ Ի պատասխան՝ մենք կանչում ենք Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին», – հայտարարել է Կալլասը։
«Կիևի վրա գիշերային հարձակումը ցույց է տալիս հակամարտության սրման օգտին ընտրությունը»,-նշել է Կալլասը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը Ուկրաինայում թիրախավորել է ԵՄ դիվանագետներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում