Թուրքիայի ԱԳ նախարարն արձագանքել է Նեթանյահուի հայտարարություններին Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի ԱԳ նախարարն արձագանքել է Նեթանյահուի հայտարարություններին Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ուղիղ եթերում, մեկնաբանելով միջազգային օրակարգի առկա հարցերը, նշել է, որ կան փաստեր, որոնք աշխարհը ճանաչում է որպես ցեղասպանություն։ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի արածը ոչ այլ ինչ է, քան իր սեփական ցեղասպանությունը թաքցնելու փորձ։

Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Իսրայելի անձեռնմխելիության մասին պատրանքը փլուզվել է։

«Պաղեստինյան հարցն ու Գազայում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցող ցեղասպանությունը վիրավորանք է ոչ միայն մեր ժողովրդի, այլև բոլոր մահմեդականների համար, սա ամբողջ աշխարհի ցավն է», – հայտարարել է Ֆիդանը։

Նախարարի խոսքով՝ Իսրայելն անցել է 1967 թվականի սահմաններով սահմանված եզրագիծը և փորձում է ընդլայնվել ու զբաղեցնել նոր տարածքներ։ «Սա ակնհայտ է», – ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հաքան Ֆիդանը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ երկիրը, որը կարող է առավելագույն ճնշում գործադրել՝ կանգնեցնելու Իսրայելին, ԱՄՆ-ն է, սակայն նրանք այդ հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում