Իսրայելը կրկին չի հարվածի Կատարին, բայց հնարավոր է ՀԱՄԱՍ-ին հետապնդի այլ կերպ. Թրամփ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը այլ հարվածներ չի հասցնի Կատարին՝ անցած շաբաթվա Դոհայի վրա կատարած հարձակումներից հետո, որի նպատակն էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի բարձր դիրքի պաշտոնյաներին։
«Իսրայելը Կատարին այլևս չի հարվածի»,- օվալաձև սենյակում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Կատարը «համարվում է շատ լավ դաշնակից, և շատերը դա չեն գիտակցում, բայց Իսրայելը Կատարին չի հարվածի, հնարավոր է ՀԱՄԱՍ-ին հետապնդի այլ կերպ։
Պարզ չէ, թե նախագահը ինչ նկատի ուներ, սակայն այս մեկնաբանությունները հնարավոր գործողությունների դուռ են բացում Նեթանյահուի համար ՀԱՄԱՍ-ի դեմ՝ արաբական ծովափնյա երկրում։
Թրամփը նաև հերքել է Axios լրատվական կայքի հաղորդումը, որ Նեթանյահուն անձամբ տեղեկացրել է իրեն Դոհայում անցած շաբաթվա հարվածներից առաջ։ Թրամփն ասել է․ «Ոչ, չեն հայտնել։ Ես իմացա նույն ձևով, ինչպես և դուք»։
Հարձակումների հետևանքով Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը վարչակազմին հաղորդել են հարվածների մասին այն պահին, երբ հրթիռները արդեն օդում են եղել, և Թրամփը խոչընդոտելու հնարավորություն չի ունեցել
Նշենք, որ Դոհայում տեղի ունեցած արաբ-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները նախազգուշացրել են, որ Իսրայելի հարձակումները վտանգավոր հետևանքներ կունենան տարածաշրջանի համար և կոչ են արել համատեղ գործողությունների՝ կանխելու Իսրայելի փորձերը նոր իրականություն պարտադրելու Մերձավոր Արևելքում։
Քաթարի պաշտոնական լրատվական գործակալությունը հրապարակել է եզրափակիչ հայտարարությունը, որտեղ դատապարտել է Դոհայի վրա հարվածները և հայտնել լիակատար միասնություն Կատարի շուրջ:
Գագաթնաժողովը նշել է, որ Իսրայելի ագրեսիան «զրկում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկացած հնարավորությունից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում