Իսրայելի ֆինանսների նախարարը Գազայի հատվածն «անշարժ գույքի ոսկու հանք» է անվանել

Իսրայելի ֆինանսների նախարարը Գազայի հատվածն «անշարժ գույքի ոսկու հանք» է անվանել

Ըստ The Times of Israel լրատվական պորտալի՝ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը Գազայի հատվածն անվանել է «անշարժ գույքի ոսկու հանք» և հայտարարել, որ բանակցություններ է վարում ամերիկացիների հետ՝ պատերազմի ավարտից հետո ափամերձ անկլավը բաժանելու համար։

Թել Ավիվում անշարժ գույքի վերաբերյալ համաժողովում ծայրահեղ աջ հայացքներ ունեցող նախարարը հայտարարել է, որ Գազան «անշարժ գույքի ոսկու հանք» է, և որ ինքն «արդեն սկսել է բանակցություններ ամերիկացիների հետ»։

«Մենք մեծ գումարներ ենք ներդրել այս պատերազմում։ Հիմա մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք բաժանելու հողը տոկոսային հարաբերակցությամբ։ Մենք արդեն ավարտել ենք քաղաքային վերականգնման առաջին փուլը՝ քանդումը։ Մնում է միայն կառուցել», – հայտարարել է Սմոտրիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում