«Պատիվ ունեմ» խմբակցությունը շարունակում է քաղաքական հանդիպումները ընդդիմադիր ուժերի հետ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը շարունակում է քաղաքական հանդիպումները ընդդիմադիր ուժերի հետ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի և պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ հանդիպել են Հրանտ Բագրատյանի, Արամ Գասպարի Սարգսյանի և «Միասին» շարժման մի շարք ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպումներն անցկացնում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում