Կրկին կրակոցներ՝ Արմավիրում
Կարդացեք նաև
Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել:
«Ինձ հայտնեցին, որ այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց»,-գրել է լրագրողը։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ ժամը 19:40-ի սահմաններում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։
Սպուտնիկ Արմենիան հայտնել է, որ հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում