ՆԱՏՕ-ն հայտարարել է Բալթյան երկրներում «զգոնության ուժեղացման» մասին
Կարդացեք նաև
AFP գործակալությունը, վկայակոչելով դաշինքի ներկայացուցիչ Մարտին Օ’Դոնելին, հայտնում է, որ ՆԱՏՕ-ն «ուժեղացրել է զգոնությունը» Բալթյան երկրներում՝ Դանիայի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ Կոպենհագենի հայտարարությունից հետո։
Ըստ Օ’Դոնելի, ուժեղացված միջոցառումները ներառում են մի քանի հետախուզական, դիտարկման և տեղազննման հարթակներ, ինչպես նաև առնվազն մեկ հակաօդային պաշտպանության ֆրեգատ՝ Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը «մշտական կապի մեջ է Դանիայի ղեկավարների հետ»՝ անօդաչու սարքերի միջադեպերի կապակցությամբ, որոնք վերջինն են դաշինքի անդամ երկրների օդային տարածքի խախտումների շարքում։
Ռուսաստանը հերքում է անօդաչու սարքերի ներխուժմանն իր մասնակցությունը և խոստանում է պատասխան տալ՝ իր օդային տարածքի խախտման դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում