Գերմանիան այլևս խաղաղության մեջ չէ. Ֆրիդրիխ Մերց
30/09/2025 11:50
Կարդացեք նաև
Ինչպես փոխանցում է «Ռեյնիշե Փոստ»-ը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանել է, թե որքան բարձր է գնահատում Գերմանիայի համար զինված հակամարտության ռիսկը:
«Ես ուզում եմ մի արտահայտություն անել, որը առաջին հայացքից կարող է մի փոքր ցնցող թվալ, բայց ես ճիշտն եմ ասում. մենք պատերազմի մեջ չենք, բայց մենք այլևս խաղաղության մեջ չենք»,- ասել է Մերցը:
Նա հավելել է. «Մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում», — նշել է Գերմանիայի կանցլերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում