Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը 3-4 օր ունի իր առաջարկին արձագանքելու համար
01/10/2025 11:33
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու համար ՀԱՄԱՍ-ը 3-4 օր ունի։
Ինչպես փոխանցում է The Guardian-ը՝ այս մասին Դոնալդ Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում ՀԱՄԱՍ-ը կբախվի հետևանքների։
Նա նշել է, որ Իսրայելի և արաբական առաջնորդները ընդունել են առաջարկը և պարզապես սպասում են ՀԱՄԱՍ-ին։
«ՀԱՄԱՍ-ը կամ կանի դա, կամ ոչ, իսկ եթե ոչ, ապա դա շատ տխուր ավարտ է լինելու»,- ասել է Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում