Ընտրություններից առաջ կայացված որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի․ Արա Աբրահամյան
04/10/2025 10:21
Կարդացեք նաև
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, РИА Новости-ի հետ զրույցում անդրադառնալով Միքայել Սրբազանի՝ 2 տարի ժամկետով ազատազարկմանը, ասել է, որ սա Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության բացակայության և բոլոր հոգևոր ու բարոյական նորմերի խախտման ևս մեկ ապացույց է.
«Ակնհայտ է, որ դատարանի որոշումը, որը կայացվել է խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, քաղաքական դրդապատճառներ ունի և կապված է սկզբունքային և հայրենասեր արքեպիսկոպոսի ժողովրդականության հետ։ Եկեղեցու և նրա սպասավորների դեմ պայքարը ոչ մեկին պատիվ չի բերում»,- նշել է Աբրահամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում