Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի. Ալիև

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում իր ելույթում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե իբր դրա բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր։

««Զանգեզուրի միջանցքը» մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի՝ թե՛ Միջին միջանցքի, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում», – ընդգծել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, որ երկու ամիս առաջ Վաշինգտոնի Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի։

Ալիևն ընդգծել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների փակման վերաբերյալ համատեղ կոչին համաձայն՝ անցյալի հակամարտության այս մնացորդները նույնպես վերացվել են ԵԱՀԿ սեպտեմբերի 1-ի որոշմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում