Տեսնենք, դեռևս չեմ ուզում եզրակացություններ անել. Սարգսյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին
Նմանատիպ
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն իր թիմն ու Սամվել Կարապետյանի ձևավորած թիմը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է․ «Անկեղծ ասած, ժամանակ չեմ ունեցել դիտելու ասուլիսը, դրա համար չեմ կարող որևէ կարծիք հայտնել»։
Դիտարկամնը, որ եթե Փաշինյանի իմպեչմենտը չհաջողվի, արդյո՞ք ՀՀԿ-ն կմասնակցի 2026 թվականի ընտրություններին։
«Տեսնենք, կախված իրավիճակից, դեռևս չեմ ուզում եզրակացություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մեր մասնակցության մասին», – ասել է Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը նաև հավելել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն զրոյական դերակատարություն է ունեցել իր պաշտոնավարման ժամանակ։
«Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում նման արգումենտ բերել։ Բա եթե էն ժամանակից ամեն ինչը որոշված էր, էլ ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչու՞ երեք համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթացը կլինի։ Լավ, բա եթե լուծված էր, մենք շահագրգռված էինք բանակցություններին մասնակցել, բա ադրբեջանական կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին մասնակցելու»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում