Ձեր ձայնը հելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա, ես ձեզ կուրսի եմ պահում. Վարդան Ղուկասյան
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների դեմ ուղղված հալածանքներին, ճնշումներին, հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ինձ վրա գործ եք հարուցել, տղայիս վրա գործ եք հարուցել, կնոջս, աղջիկներիս, եղբորս վրա գործ եք հարուցել։ Է լավ, էսքան ստոր կարելի է լինե՞լ»։
Նա ընդգծել է՝ ի՞նչ է լինելու այս ամենի վերջը, ի՞նչ է՝ ընդդիմադիր համայնքապետերը պետք է սկսեն քաղաքական ապաստան փնտրել։
«Կամ հայտարարեք, որ գնում եք Սահմանդրության հետևից, կամ էլ ասեք՝ Պինոչետն ենք, ոչ մեկի պետական կառույցները չենք տալիս, մենք պետք է լինենք։ Մեր եզը պետք է լինի քաղաքապետ, մեր ոչխարը պետք է լինի մինիստր։ ասեք, հասկանանք, արա, մենք էլ գիտենանք, թե որ երկրում ենք ապրում։ Նախկինների վախտ եղել եմ քաղաքապետ, բայց նման բան չեմ տեսել։ Սա սարսափելի դուրս եկավ, նման բան չեմ տեսել»,-ասել է Ղուկասյանը։
Գյումրու քաղաքապետն ասել է, որ երեկ այցելել են որդու տուն՝ ստուգելու տա՞նն է, թե՞ ոչ։
«Ես ասել եմ, դուռը չբացեք։ Կարող է տակից կրակեն, ես սրանցից ամեն բան հավատում եմ։ Մի խոսքով, իմ ընտրողներին, ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոտրվելու միանշանակ, գիտեք իմ բնավորությունը, ինչքան նման բաներ անեն, մենք կդառնանք ավելի համարձակ։ Ձեր ձայնը հելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա, ես ձեզ կուրսի եմ պահում։ Պետք է, որ ինձ հետ կապի մեջ լինեք, որևէ ոտնձգություն, մենք տեղյակ կպահենք։ Հենց ձեզ տեղյակ պահեցի, լցվում եք իմ կողքը։ Հակադեմոկրտական պահվածքն ինձ ստիպում է, որ ես դրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ օրենքի սահմաններում միանշանակ»,-ասել է Ղուկասյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում