ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ գերիների ցուցակների փոխանակման մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ գերիների ցուցակների փոխանակման մասին

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Թահեր ան Նունուն հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Եգիպտոսի Շարմ էշ Շեյխ քաղաքում Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների շրջանակում միմյանց են փոխանցվել փոխանակման ենթակա անձանց ցուցակները։

«Այսօր տեղի է ունեցել այն գերիների ցուցակների փոխանակում, որոնց պահանջվում է ազատ արձակել համաձայնեցված մեխանիզմներին և թվաքանակին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ։

Շարմ էլ Շեյխում կողմերի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում հոկտեմբերի 6-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում