Հունիսի 7-ից մինչ այս պահը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր․ Մամիջանյան
09/10/2025 09:22
Նմանատիպ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրել է. «Ինչպես հայտարարվել էր Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության սույն թվականի սեպտեմբերի 26-ին կազմակերպած լսումներին՝ այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վերադարձրել է մեզ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով:
Հունիսի 7-ից մինչ այս պահը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում