Տեր Արամը և Տեր Տարոնը չեն ներկայացել կարգապահական հարցերով հանձնախմբի նիստին․ ամբողջական քննարկում չի եղել՝ նրանց բացակայությամբ պայմանավորված

Տեր Արամը և Տեր Տարոնը չեն ներկայացել կարգապահական հարցերով հանձնախմբի նիստին․ ամբողջական քննարկում չի եղել՝ նրանց բացակայությամբ պայմանավորված

Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։  Այս մասին հայտարարություն է  տարածել Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի  հանձնախմբի գործավար Պարույր ավագ քահանա Ավետիսյանը։

«Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»,- նշված է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում